211652_close_icon
views-count413 դիտում article-date 09:49 20-11-2020

Վիճակագրական կոմիտեում կյանքը մեկ ամիս հետ է ընկել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի վիճակագրական կոմիտեում կյանքը մեկ ամիս հետ է ընկել. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբեր ամսվա հաշվետվությունները կներկայացվեն դեկտեմբերին, մինչդեռ սովարաբար անցնող ամսվա հաշվետվությունները ՎԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրվում են հաջորդող ամսվա 5-ին: Նոյեմբերի 5-ին, սակայն, տվյալ կայքում տեղադրվել են սեպտեմբեր ամսվա հաշվետվությունները: Ստացվում է, որ Վիճակագրական կոմիտեն նոյեմբերին հանրությանը ներկայացրել է սեպտեմվբեր ամսվա հաշվատվությունները: Ինչու հարցին կոմիտեից պատասխանեցին. «Հոկտեմբերինը կլինի դեկտեմբերի 5-ին, նոյեմբերինը՝ հունվարի 5-ին: Ծրագրով փոխվել է, հոկտեմբերի տվյալները անպայման կհրապարակվեն դեկտեմբերի 5-ին: Covid-19-ը և երկրում հայտարարված ռազմական դրությունն ազդեցություն չեն թողել աշխատանքի վրա. դրանք ոչ մի խնդիր չեն առաջացրել: Դա կապված է հաշվետվությունների հետ, ընդհանուր մի բանից չի կախված։ Ուղղակի ելնելով հաշվետվություններից՝ այդ թվերը մշակելը, հաշվելը ժամանակատար է և պատրաստ է լինում հաջորդ ամսվա 5-ին: Գիտեք, հաշվետվությունները ծավալուն են, հնարավոր չէ դրանք արագ հաշվել և ներկայացնել, դա է խնդիրը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր