1432 դիտում
12:59 20-11-2020
Արցախում մարդասիրական արձագանքման կենտրոնի կազմում ձևավորվել է լրացուցիչ 5 կենտրոն. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ցուցումով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական բնույթի խնդիրների լուծման համար մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում ձևավորվել է լրացուցիչ հինգ կենտրոն: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է [url=https://eadaily.com/ru/news/2020/11/20/centr-gumanitarnogo-reagirovaniya-v-karabahe-rasshiren-novymi-strukturami?fbclid=IwAR3JXTLYqARf20ve7ZrsYYc0JM9cDZnn09JchfPJ_N7TkyFoO8k7kklkUl8]eadaily.com[/url]-ը։
Ստեղծվել են մարդասիրական ականազերծման կենտրոն, հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոն, տրանսպորտային ապահովման կենտրոն, բժշկական ապահովման կենտրոն և առևտրակենցաղային ապահովման կենտրոն։
Ռազմական գերատեսչությունում նշել են, որ մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը նոյեմբերի 20-ից ձեռնամուխ կլինի առաջնահերթ միջոցառումների իրականացմանը։
Օրերս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին հրամանագիր էր ստորագրել։
Նմանատիպ նյութեր
1544 դիտում
23:24 27-12-2014
2015 թ. առաջին միջոցառումներից մեկը կլինի հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացումը. Արմեն Երիցյան
1135 դիտում
17:44 19-05-2015
Մոսկվայում ստորագրվել է ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի համաձայնագիրը
Այս բաժնից
1030 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
1348 դիտում
12:20 02-02-2025
Ադրբեջանի կողմից Իրանին որևէ uպառնալիք չի լինի. Ալիևի օգնականը՝ Փեզեշքիանի խորհրդականին