211652_close_icon
views-count3043 դիտում article-date 17:42 20-11-2020

Հանրապետության հրապարակից ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, բերման ենթարկեցին բազմաթիվ քաղաքացիների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.tert.am/am/news/2020/11/20/live/3448144]Tert.am[/url]-ը գրում է. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավոտերթ էր իրականացվում, ավտոերթի մասնակիցներին ձայնային ազդանշանով իրենց աջակցությունն էին հայտնում նաև այլ վարորդներ, իսկ ոստիկանները փակել էին նաև Տիգրան Մեծից եկող ճանապարհը, որ ավտոերթին ավելի շատ վարորդներ չմիանան։ Հանրապետության հրապարակից ոստիկանները բռնի ուժ կիրառելով, քաշքշելով բերման ենթարկեցին բազմաթիվ քաղաքացիների։ Մի քաղաքացի էլ վնասել էր գլուխը, արյուն էր գալիս, սակայն նրան պառկեցրել էին գետնին ու բերման ենթարկեցին այդ վիճակով։ Հանրապետության հրապարակումՀհանՆշենք, որ Հանրապետության հրապարակում կենտրոնացած են մեծաթիվ ոստիկանական ուժեր։ Նրանք լրագրողներին հորդորեցին դուրս գալ երթևեկելի հատվածից։ Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը ի պատասխան Tert.am-ի հարցի, ասաց, թե Ոստիկանությունը բիրտ ուժ չի կիրառել և որ ավելի մանրամասն տեղեկություն կհաղորդի ավելի ուշ։ Ոստիկանական ուժերը շարունակում մ են կենտրոնացած մնալ Հանրապետության հրապարակում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր