211652_close_icon
views-count9770 դիտում article-date 22:51 20-05-2021

ԱԺ շենքի մոտից, ոստիկանները ուժ կիրառելով, բերման են ենթարկում քաղաքացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Ազգային ժողովի շենքի մոտից այս պահին ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին։ Ոստիկանները քաղաքացիների ձեռքերից ոլորում, ապա նստեցնում են մեքենաները։ 

Հիշեցնենք, որ մայիսի 19–ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել եռակողմ փաստաթուղթ, որով հինգ գյուղ Տավուշում եւ մեկ գյուղ Արարատում զիջելու է ադրբեջանցիներին մինչեւ հայ–ադրբեջանական սահմանի վերջնական սահմանազատումը։ Նրա խոսքով՝ Փաշինյանն Ալիեւին դեռեւս հունվարի 11–ին է բանավոր պայմանավորվածությամբ խոստացել այս զիջումը, սակայն ավելի ուշ փորձել է հետաձգել խոստումը կատարելու ժամկետները՝ պատճառաբանելով, որ խոստանալիս չգիտեր, որ ընտրություններ են լինելու, ի պատասխան Ալիեւը ներխուժել է Սյունիք եւ Գեղարքունիք։ Փաշինյանը փորձել է պաշտպանություն գտնել Կրեմլում, որտեղից հնչել է երկու հարց. Ինչո՞ւ էր խոստանում, եթե չէր անելու, եւ ի՞նչ է Կրեմլից իր ակնկալիքը։

Մինասյանը պնդում է, որ այս փաստաթղթի վրա աշխատանքն ավարտված է, այն շուտով կստորագրվի եւ կհրապարակվի։ Ըստ նրա, փաստաթուղթն ունի նաեւ գաղտնի հավելված, որում ամրագրված է դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ստեղծումը եւ վեց գյուղերի հանձնումը՝ լղոզված ձեւակերպումներով։

Այսօր՝ մարտի 20 կառավարության նիստին Փաշինյանը, ըստ էության, չհերքեց այդ փաստաթղթի գոյությունը, ավելին՝ հայտարարեց, որ ինքը պատրաստվում է ստորագրել այն, քանի որ այն «100 տոկոսով բխում է Հայաստանի շահերից»։

Հավելենք, որ սահմանային անվտանգության եւ հրապարակված սկանդալային փաստաթղթի հետ կապված հարցերի համար ԱԺ-ում արտահերթ նիստ է հրավիրվել։

Տեսանյութը՝  PastinfoTV

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր