211652_close_icon
views-count17214 դիտում article-date 16:41 21-11-2020

Տավուշի մարզում վթարի են ենթարկվել Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի բաժանմունքի պետն ու մաքսային տեսուչները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Փիրումյանը իր վարած Daewoo մակնիշի 12 XP 001 համարանիշի ավտոմեքենայով Կողբ hամայնքի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մասամբ հայտնվել ջրատարում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ վարորդ Գ․ Փիրումյանը, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 56-ամյա Կարեն Աբգարյանը և 25-ամյա Կարեն Բեսալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու ուղևորները աշխատում են ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքասային կետում, Կ․ Աբգարյանը՝ բաժանմունքի պետ, իսկ Գ․ Փիրումյանն ու Կ․ Բեսալյանը մաքսային տեսուչներ։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր