3841 դիտում
17:22 21-11-2020
Շոյգուն և Ալիևը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ․ կողմերը քննարկել են ԼՂ հարցով հայտարարության կյանքի կոչման մանրամասները, գրում է [url=https://ria.ru/20201121/karabakh-1585672506.html?fbclid=IwAR2yGesjgvyRrP8zJLGXd5rl_v6fjC7cvZxX2R8w9cE2qI9GWLfLCZf00o0]ria.ru[/url]-ն։
«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հայտարարությունից հետո արագ և դինամիկ կերպով առաջ շարժվելու ժամանակն է»,- հայտարարել է Շոյգուն և հավելել, որ հայտարարությունից դեռ երկար ժամանակ չի անցել, սակայն խաղաղապահ ուժերն արդեն նախապես որոշված 23 դիրքերում են։
«Շփման գծի երկայնքով անվտանգության ապահովան համար վերահսկողության տակ են վերցված հիմնական մայրուղիները։ Փախստականների վերադարձի գործընթացը մեկնարկել է։ Այսօրվա դրությամբ արված գործերը տալիս են իրենց արդյունքները։ Այս ընթացում կրակի դադարեցման ռեժիմը պահպանվել է, և ես վստահ եմ, որ այդպես էլ շարունակվելու է»,- հայտարարել է նա։
Նշենք, որ նախքան Բաքու մեկնելը, Շոյգուն այցելել է Երևան:
Նմանատիպ նյութեր
2228 դիտում
15:42 21-11-2020
Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը
3400 դիտում
19:32 25-02-2021
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
2779 դիտում
23:28 24-03-2022
Շոյգուն և Պապիկյանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Այս բաժնից
1030 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
1348 դիտում
12:20 02-02-2025
Ադրբեջանի կողմից Իրանին որևէ uպառնալիք չի լինի. Ալիևի օգնականը՝ Փեզեշքիանի խորհրդականին