6055 դիտում
22:09 21-11-2020
Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում մնացած ավտոմեքենաների հարցերով պետք է դիմել ԱՀ ոստիկանություն
Հարգելի հայրենակիցներ, 2020թ.սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ պարտադրված պատերազմի ընթացքում բնակչության մի մասն իրենց անվամբ գրանցված կամ վերջիններիս կողմից շահագործվող տրանսպորտային միջոցներն իրենց կամքից անկախ հանգամանքներում թողել են այն տարածքներում, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ։
Այս մասին գրառում է կատարվել ԱՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջում:
Արցախի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով, հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն։
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 04794-55-99 հեռախոսահամարին:
Նմանատիպ նյութեր
1828 դիտում
15:34 12-02-2020
Քննարկվել են կասկածելի դեղերի վերահսկողությանն առնչվող հարցեր
904 դիտում
13:13 17-02-2023
ՆԳՆ-ում քննարկել են ներքին վերահսկողությանն ու կարգապահական պատասխանատվության մեխանիզմները
Այս բաժնից
1030 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
1348 դիտում
12:20 02-02-2025
Ադրբեջանի կողմից Իրանին որևէ uպառնալիք չի լինի. Ալիևի օգնականը՝ Փեզեշքիանի խորհրդականին