1618 դիտում
10:01 23-11-2020
Ջո Բայդենը մտադիր է Էնթոնի Բլինքենին առաջադրել ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու
Դեմոկրատ Ջեզեֆ Բայդենը մտադիր է իր օգնական Էնթոնի Բլինքենի թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նոր վարչակազմի պետքարտուղարի պաշտոնում, իսկ Ջեյք Սալիվենին՝ նախագահի ազգային անվտանգության օգնականի պաշտոնում։ Այս մասին հայտնել է [url=https://www.bloomberg.com/news/articles/2020-11-23/biden-to-name-longtime-aide-blinken-as-secretary-of-state]Bloomberg[/url] գործակալությունը։
Աղբյուրները հաստատել են, որ Ռոն Քլայնի խոսքով, ում Բայդենն արդեն նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար, նորընտիր նախագահը իր ապագա վարչակազմի առանցքային պաշտոններում նշանակումների մասին կհայտարարի նոյեմբերի 24-ին։
Անցած ուրբաթ Associated Press գործակալությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության ղեկավարի պաշտոնում առավել հավանական թեկնածու էր անվանել Բլինքենին եւ սենատոր Քրիս Քունսին (Դելավեր նահանգից)։ AP-ի աղբյուրները հստակեցրել էին, որ Բլինքենը Քունսի համեմատ «առավելություն ունի»։ The Hill պարբերականի աղբյուրի տեղեկացմամբ՝ Բլինքենը պետքարտուղար դառնալու ավելի մեծ հնարավորություն ունի։
Սալիվենը ԱՄՆ փոխնախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական է եղել, երբ այդ պաշտոնը զբաղեցնում էր Բայդենը։ Սալիվենը եղել է նաեւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականը, երբ բա 2016 թվականին առաջադրվել էր ԱՄՆ նախագահի թեկնածու։
Նմանատիպ նյութեր
1829 դիտում
09:47 21-09-2022
Նախագահ Բայդենը Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում է առաջադրել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին․ «Ամերիկայի ձայն»
655 դիտում
13:39 13-01-2023
ԱՄՆ սենատորները նամակ են հղել պետքարտուղար Բլինքենին՝ հորդորելով օգնել Արցախին
Այս բաժնից
697 դիտում
10:50 19-01-2025
Թրամփը ժամանել է Վաշինգտոն՝ իր երդմնակալությանը
919 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում