2204 դիտում
09:13 24-11-2020
Կարմիր խաչը նախատեսում է լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել ԼՂ․ ԿԽՄԿ նախագահ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը հայտարարել է, որ ԿԽՄԿ-ն նախատեսում է լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել Լեռնային Ղարաբաղ, գրում է [url=https://ria.ru/20201124/karabakh-1586011654.html]ria.ru[/url]-ն։
«ՌԲԿ»-ին տված հարցազրույցում Մաուրերը հայտնել է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում կոմիտեն արմատապես փոխել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության բնույթը։ Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ում հակամարտության բռնկմանը զուգընթաց հասկացել են, որ «պետք է ավելին անել»։
Նա նշել է, որ պատերազմից առաջ տարածաշրջանում ԿԽՄԿ առաքելության բյուջեն կազմել է 10,96 մլն դոլար, իսկ 2021 թվականին այդ թիվը կհասնի ավելի քան 49,31 մլն դոլարի։
«Այսինքն՝ մենք չորս անգամ կավելացնենք մեր ներկայությունը։ Մենք այնտեղ բավականին քիչ մարդիկ ունեինք։ Այժմ նախատեսում ենք լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել տարածաշրջան։ Վերջին օրերին արդեն իսկ ավելացրել ենք մեր ներկայությունը»,- հայտարարել է Մաուրերը։
Նմանատիպ նյութեր
949 դիտում
13:01 11-12-2020
Կարմիր խաչը նախատեսում է ընդլայնել իր ներկայությունը Լեռնային Ղարաբաղում
1727 դիտում
12:18 30-10-2021
Կարմիր խաչը պատրաստ է աջակցել հայ գերիների վերադարձի հարցում. ԿԽՄԿ փոխնախագահի հարցազրույցը՝ «Արմենպրես»-ին
Այս բաժնից
730 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին
835 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել