211652_close_icon
views-count1282 դիտում article-date 16:35 24-11-2020

ՀԾԿՀ անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները դադարեցվել են

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները դադարեցվել են: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համապատասխան արձանագրության մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 7.2-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները համարել դադարած»: [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/17/1170973/]Հիշեցնենք[/url], որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել նոյեմբերի 17-ին: Նա ՀԾԿՀ անդամ էր ընտրվել 2019 թվականի մայիսին։

Նմանատիպ նյութեր