1932 դիտում
14:04 25-11-2020
Նախարարությունն օգտվում է ռազմական դրությունից․ Hraparak.am
Արդարադատության նախարարությունը, օգտվելով երկրում առանց որեւէ հիմնավորման շարունակվող ռազմական դրության հանգամանքից, թաքցնում է ռազմական դրության հետ որեւէ տրամաբանական կապ չունեցող տեղեկությունը։ Սույն նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար Արթուր Գոյունյանին գրավոր հարցում էինք ուղարկել՝ թե ճի՞շտ է տեղեկությունը, որ Արցախի Հանրապետության «Շուշի» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները տեղափոխվել են Հայաստան, եթե այո, ապա որտե՞ղ են նրանք այժմ, ո՞ր ՔԿՀ-ներում։ Գրում է [url=https://hraparak.am/post/310e3e433faa91d01c6e5c344ee0e23d?fbclid=IwAR2i222yEzYG7eWj2r2hJqfQ_J5DpIvcrVp7S_tYn7FxEUk9VpMlzLwIBoI]Hraparak.am[/url]-ը։
Հիշեցնենք, որ Շուշիի բանտում էին պահվում նաեւ ադրբեջանցի 2 ահաբեկիչներ Գուլիեւն ու Ասկերովը․ հարցրել էինք նաեւ, թե որտեղ են նրանք այժմ գտնվում։ ՔԿԾ-ից ստացել ենք հետեւյալ պատասխանը․
«Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ Ձեր կողմից հայցվող տեղեկատվության տրամադրումը դիտվում է ոչ նպատակահարմար»։ Անհասկանալի է, թե ինչ կապ կարող է լինել դատապարտյալների պահման վայրի եւ ռազմական դրության միջեւ, եւ ակնհայտ է, որ պարզապես թաքցնում են ինֆորմացիան։ Նշենք նաեւ, որ մեկ այլ հարցմամբ էլ արդարադատության նախարարությունից փորձել էինք ճշտել, թե հոկտեմբերի համար որքան պագեւավճարներ են բաժանվել աշխատողներին, նախարարն արդյոք ստացե՞լ է պարգեւավճար։ Այս պարզ հարցերին պատասխանելու համար էլ մեկ ամիս ժամանակ են խնդրել։
Նմանատիպ նյութեր
2089 դիտում
15:36 24-03-2020
ԱՍ հարցերի նախարարությունը կաջակցի արտակարգ դրությունից հետո գործազուրկ դարձածներին
676 դիտում
16:35 30-01-2023
Ռուսաստանը ժամանակի ընթացքում կհասկանա, որ այս դրությունից հաղթանակած դուրս գալն անհնար է. Չեխիայի նախագահ
1028 դիտում
00:47 14-02-2014
Մայրաքաղաքում բարեգործական ճաշարաններից օգտվում է 2400 շահառու
Այս բաժնից
1138 դիտում
09:27 19-01-2025
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
1333 դիտում
09:15 19-01-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
2368 դիտում
09:03 19-01-2025
Երեկոյան ժամերին սպասվում է ձյուն