1309 դիտում
10:47 26-11-2020
Ինչպե՞ս իմանալ՝ հրաժարականի հասարակական պահանջ կա, թե չկա․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ըստ ամենայնի, վարչապետը գիշերային մղձավանջներ չի ունենում և նահատակների արյունը երազներում չի տեսնում: Պաշտոնյաներ է նշանակում-հանում, իրենց առաջ ինչ-որ նպատակներ է դնում, հանդիպումներ է ունենում, հարցազրույցներ է տալիս:
Իշխանավորները, անգամ այն դեպքում, երբ իրենց ժողովրդի գլխին մեծագույն աղետ են բերում, սովորաբար խղճի որևէ խայթ չեն ունենում և իրենց համար արդարացումներ են գտնում՝ շարունակելով ապրել սարսափելի մեղքերը շալակած: Տրամաբանությունը, որքան հասկանում եմ, հետևյալն է. եթե տարբերակ կա աթոռս պահելու, ինչո՞ւ չպահեմ, ի՞նչ է, մեկը կա՞, որ ինձնից լավ է կառավարելու: Այս պարագայում՝ քանի որ քաղաքացիների մեծամասնությունը չի վստահում վարչապետի հրաժարականը պահանջող կուսակցություններին, ուրեմն, ըստ աթոռապաշտների, հրաժարականի հասարակական պահանջ չկա:
Իսկ ինչպե՞ս իմանալ՝ կա, թե չկա: Ֆեյսբուքում օգտատերերի կեսը գտնում է, որ 2,5 տարվա, այդ թվում՝ պատերազմի ընթացքում կառավարությունը հրաշալի է աշխատել, իսկ «Նիկոլը մեր աստվածն ա, մեր թագավորն ա»: Մյուս կեսը դրա հետ համաձայն չէ: Բայց արձանագրենք, որ առաջին խումբը (այսինքն՝ վարչապետի «ֆան-ակումբը» և ֆեյքերը) ավելի լավ են կազմակերպված, քան մնացածները: Սոցիոլոգիական հարցման համաձայն, Փաշինյանն ունի մոտավորապես 30 տոկոսանոց վարկանիշ: Բայց դա, հավանաբար, չի նշանակում, որ մնացած 70 տոկոսը պահանջում են վարչապետի հրաժարականը: «Իմ քայլի» պատգամավորները նույնպես ներկա իրավիճակի հետ կապված հոգեկան մտատանջություններ չունեն և խրոխտ կեցվածքով հայտարարում են՝ «մենք մեր աթոռներից կառչած չենք՝ եթե ժողովուրդը պահանջի, մենք կգնանք»: Ժողովրդի կամքը կարող է արտահայտվել արտահերթ ընտրություններով (եթե չկեղծվեն), բայց իշխանությունը դրան դեմ է, և այդպիսով իրավիճակը դառնում է փակուղային»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
50663 դիտում
19:21 14-05-2018
Հրաժարականի արտառոց պահանջ Գյումրիում․ «Սամվել Բալասանյանը որոշել է անվստահություն հայտնել ինքն իրեն». Aravot.am
1131 դիտում
13:26 05-05-2022
Պայքարը ավելի ուժեղ է լինելու, ժողովուրդը պետք է հրաժարականի պահանջ ներկայացնի․ Լևոն Քոչարյան. News.am
1827 դիտում
22:20 07-02-2021
Հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ. «Իմ քայլը» խմբակցություն
Այս բաժնից
904 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1054 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»