4211 դիտում
23:14 26-11-2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս եւ Սենատի մյուս անդամներին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւի ընդունման կապակցությամբ:
Նամակում մասնավորապես ասված է.
«Ցանկանում եմ հույս հայտնել, որ Ֆրանսիայի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շարունակական ջանքերն իրենց նպաստը կբերեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական լուծմանը:
Միայն հարցի արդար կարգավորմամբ` Արցախի ճանաչմամբ եւ Արցախի հայկական բնակավայրերի վերադարձով է հնարավոր երկարաժամկետ եւ կայուն խաղաղության հաստատումը»:
Նմանատիպ նյութեր
1690 դիտում
15:28 14-11-2015
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին և Սենատի նախագահ Ժերար Լարշեին
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»