211652_close_icon
views-count46415 դիտում article-date 22:19 27-11-2020

Արարատի մարզում վրաերթի են ենթարկել 66-ամյա տղամարդուն. վերջինս տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Մասիսի կայարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիս քաղաքի բնակիչ, 66-ամյա Հայկ Սարգսյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ վրաերթի է ենթարկվել դեռևս անձը չպարզած վարորդի վարած ավտոմեքենայի կողմից: Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր