211652_close_icon
views-count11034 դիտում article-date 23:56 27-11-2020

Միայն արտահերթ ընտրություններով է հնարավոր ձևավորել նոր՝ լեգիտիմ իշխանություն. Միքայել Համբարձումյան. News.am

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այսօր առավել քան անհրաժեշտ է։ Այս մասին [url=https://news.am/arm/news/615879.html?fbclid=IwAR2uX53f2FTncuhcL8_Xn1b5k-aO1G2S651sC1-kSQ7ziZPBvaRqtC4FPJU]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, անվտանգության մարմիններում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով Հայաստանի պետականությանը և ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներին։ Համբարձումյանը հիշեցրել է իր պաշտոնանկությունից հետո՝ նոյեմբերի 12-ին հրապարակած մտահոգությունները՝ ընդգծելով, որ մնում է նույն կարծիքին։ «Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ երկրում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի ընթացքում քաղաքական ուժերը, այդ թվում՝ վարչապետը, կներկայացնեն իրենց մոտեցումները, որոնք գուցեև ընդունելի լինեն ժողովրդի համար։ Միայն արտահերթ ընտրությունների արդյունքում է հնարավոր ձևավորել նոր՝ լեգիտիմ իշխանություն և երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից»,- հայտարարել է նա։ Ամբողջությամբ՝ [url=https://news.am/arm/news/615879.html?fbclid=IwAR2uX53f2FTncuhcL8_Xn1b5k-aO1G2S651sC1-kSQ7ziZPBvaRqtC4FPJU]սկզբնաղբյուր[/url] կայքում:

Նմանատիպ նյութեր