5893 դիտում
10:02 29-11-2020
Ստեփանակերտ է հասել ավելի քան 60 ռուս ռազմական բժշկից բաղկացած հատուկ ստորաբաժանում` տեղի բնակչությանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով. ՌԴ ՊՆ
ՌԴ Արևելյան զինվորական օկրուգի հատուկ նշանակության բժշկական առաջին ստորաբաժանումները հասել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ` տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ պաշտոնական [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12327282@egNews]կայքէջից[/url]:
Մինչ այդ ռազմաբժշկական ստորաբաժանումները ՌԴ ռազմաօդային ուժերի «Իլ-76» բեռնատար ինքնաթիռներով Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքից Երևան էին տեղափոխվել:
Ստեփանակերտ է ժամանել ավելի քան 60 ռազմական բժիշկ, որոնց թվում են վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ ու համաճարակաբաններ:
Բուժական աշխատանքների պատշաճ կազմակերպման համար ապահովվելու են բժշկական բոլոր անհրաժեշտ սարքավորումները:
Նմանատիպ նյութեր
1009 դիտում
14:13 23-04-2021
Արցախի ավելի քան 1 300 բնակիչ ռուս ռազմական բժիշկներից որակյալ բուժօգնություն եւ խորհրդատվություն է ստացել
2818 դիտում
14:14 16-12-2020
Խծաբերդի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում․ ԱՀ ՄԻՊ
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»