65036 դիտում
15:45 30-11-2020
Արտակարգ իրավիճակ Աշտարակի կամրջի վրա․ մերկասառույցի պատճառով բախվել են 18 ավտոմեքենաներ․ օպերատիվ են գործել Ճանապարհային ոստիկանները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, նոյեմբերի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։00-ից 09։40-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի կամրջի վրա բախվել են 18 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Օպերատիվ են գործել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել են նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Հայկ Վարդանյանը, որոնց կողմից վթարների փաստերով նյութեր են նախապատրաստվում։
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում վարորդներն ասում էին, որ վթարների պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։ Իսկ մի քանի ավտոմեքենաների անվադողերն էլ եղել են կիսամաշ։ Մինչդեռ 2 օր է Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Ճանապարհային ոստիկանությունը հորդորում են վարորդներին, որպեսզի երթևեկեն ձմեռային անվադողերով։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+