2352 դիտում
16:59 30-11-2020
Արցախի Մարտունի քաղաքն էլեկտրականությամբ ապահովելու համար ՋԵԿ է կառուցվելու
Ստեփանակերտի ու հարակից գյուղերի էլեկտրամատակարարումն այժմ ապահովվում է վերականգնված 110 կվտ հզորությամբ ենթակայանի միջոցով: Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/1036296.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատար Լևոն Գաբրիելյանը:
«Ենթակայանի վերականգնման շնորհիվ ներկայում Ստեփանակերտն ու շրջակա գյուղերն ապահովված են կայուն էլեկտրամատակարարմամբ, իսկ անջատումները հիմնականում պայմանավորված են լինում օդային գծերի տեղափոխմամբ ու բարելավման աշխատանքներով»,- մանրամասնել է պատասխանատուն: Նրա հաղորդմամբ՝ Արցախի մի շարք գյուղերում էլեկտրական հոսանք ունենալու համար ժամանակավորապես օգտագործվում են նաև գեներատորներ:
«Ականազերծման աշխատանքներին զուգահեռ այժմ աշխատանքներ են տարվում նաև Շուշի-Լիսագոր հատվածում օդային գծերի և կապի միջոցների վերականգնման ուղղությամբ: Բացի այն, որ այս աշխատանքները կատարվում են շարունակվող ականազերծումներին զուգահեռ, մասնագետները այս հատվածում աշխատում են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Հարկ է նշել, որ Շուշիից եկող օդային գծով էր իրականացվում նաև Մարտունու էլեկտրամատակարարումը: Մինչ այս օդային գծի վերականգնումը, Մարտունիում նախատեսվում է 5 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցում, որը նախնական ժամանակահատվածում կբավարարի էլեկտրական հոսանքով: Այնուհետև այն կմիանա վերականգնվող ընդհանուր գծին»,-ասաց Լևոն Գաբրիելյանը՝ հավելելով, որ Արցախում էլեկտրամատակարարումն առայժմ իրականացվում է հիմնականում Սարսանգի ՀԷԿ-ի միջոցով:
Անդրադառնալով գազամատակարարման ապահովմանը, մեր զրուցակիցը նշեց, որ այս ենթակառուցվածքը համեմատաբար քիչ է տուժել ռազմական գործողություններից, ուստի հնարավոր է եղել արագ վերականգնել:
Նմանատիպ նյութեր
1024 դիտում
15:28 26-07-2022
Արցախի Մարտունի քաղաքն ու Գլենդելը կդառնան քույր քաղաքներ
6060 դիտում
18:18 20-04-2018
Ջեկ Ուիլշեր. Շնորհակալություն ամեն ինչի համար, բոս
Այս բաժնից
1339 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1192 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1177 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո