211652_close_icon
views-count2066 դիտում article-date 22:12 06-05-2016

Իռլանդացի դերասան Մայքլ Ֆասբենդերը կխաղա ավստրիացի լրագրող և սերիական մարդասպան Ջեկ Ունտերվեգերի դերը` նրա մասին պատմող ֆիլմում

Դեպի մթության թագավորություն ֆիլմը կնկարահանվի Ջոն Լիկի համանուն գրքի հիման վրա: Ջեկ Ունտերվեգերը, ում անվանում են նաև Ջեկ-պոետ, 1980-ական թվականներին հայտնի լրագրող էր, նա նաև գրող էր, ում գրքերն ընդգրկված էին դպրոցական ծրագրերում, Ջեկը սեփական հաղորդաշարն էր վարում հեռուստաընկերություններից մեկում: Սակայն ավելի ուշ պարզ է դառնում, որ նա այդ ընթացքում Եվրոպայում և ԱՄՆ-ում սպանել է մարմնավաճառների: Շուտով նրան ձերբակալում են և արտահանձնում Ավստրիա: Ավստրիայում նրան դատապարտում են ցմահ ազատազրկման: Ունտերվեգերը դատավճռի հրապարակումից մի քանի ժամ անց ինքնասպան է լինում բանտում:

Նմանատիպ նյութեր