45883 դիտում
17:47 30-11-2020
Վարչապետի պաշտոնում տեսնում եմ բոլորի կողմից ընդունելի և փորձառու գործչի, բայց անուններ տալ չեմ ուզում, այսօր օրակարգում միակ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է. Արթուր Վանեցյան. Aravot.am
Իմ կարծիքով՝ ժամանակավոր կառավարությունը պետք է լինի կոնսենսուսային և կազմված լինի պրոֆեսիոնալներից։ Հատկապես վարչապետի պաշտոնում անձամբ ես տեսնում եմ բոլորի կողմից ընդունելի և փորձառու գործչի։ Ես այդպիսի գործիչների տեսնում եմ, բայց անուններ տալ չեմ ուզում, քանի որ այսօր օրակարգում միակ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Այս մասին[url=https://www.aravot.am/2020/11/30/1155687/] Aravot.am[/url]-ի հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:
Հարցազրույցը մասամբ ներկայացնում ենք ստորև, այն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
[b]-Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո բողոքի ցույցեր սկսվեցին, որտեղ պահանջվում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դուք՝ ձեր քաղաքական ուժով ևս այնտեղ եք։ Զուգահեռ տեսակետ կա, որ այդ 17 ուժերը նույնն է, թե նախկիններն են և ուզում են իշխանության գալ։[/b]
-Այդ ցույցերում առաջին հերթին Հայաստանի հազարավոր քաղաքացիներն են, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը պատերազմի 45 օրերին ընթացքում իրենց լկտիաբար խաբելու, հաղթական պատերազմի թեզերով սնելու, կեղծ իրականություն հրամցնելու, իսկ վերջում բոլոր այդ մարդկանց ազգային արժանապատվությունն ու պատիվը ոտնահարելու և հայրենիքի մի մասը կորցնելու համար։ Այսօր առկա գործընթացը նախաձեռնել են 17 քաղաքական ուժեր, որոնց թվում են ինչպես իմ ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունն, այնպես էլ խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ ուժը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, արտախորհրդարանական բազմաթիվ այլ ուժեր։ Բոլորիս պահանջը մեկն է ու շատ հստակ՝ Նիկոլ Փաշինյանի ինքնակամ, անցնցում հեռացումը։ Իսկ ինչո՞ւ հրաժարական՝ պատճառն ավելի քան պարզ է. Նիկոլ Փաշինյանը երկրի կառավարումը տապալած վարչապետ է և պատերազմ պարտված, այսպես կոչված, գերագույն հրամանատար։ Ես ուզում եմ այս երկու փաստերը հստակ արձանագրենք բոլորս, քանի որ դրանք այլևս անդառնալի իրողություններ են։
-[b]Պարոն Վանեցյան, ենթադրենք Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս ու հեռանում, այդ դեպքում ո՞վ է հրապարակում հավաքված քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուն և ի՞նչ օրակարգ պետք է որդեգրվի, քանի որ մարդկանց հսկայական զանգվածի, ովքեր արդեն խորապես հիասթափված են Նիկոլ Փաշինյանից, հենց այս հարցն է հուզում։[/b]
-Թե՛ ես և թե՛ հրապարակում հավաքված քաղաքական ուժերը տարբեր առիթներով և բազմիցս նշել ենք, որ այս պահին Հայաստանում տեղի ունեցող գործընթացների առանցքը որևէ դեպքում չպետք է նեղացնել ու այն հանգեցնել զուտ գործող վարչապետի անձը մեկ այլ անձով փոխելուն, այսինքն՝ որևէ դեպքում չեմ ուզենա, որ շեշտադրումները գնան միայն այդ ուղղությամբ։ Խնդիրն ավելի մասշտաբային է, խորքային ու բազմաշերտ։ Այսօր մենք պետականության փրկության մարտահրավերին ենք դիմակայում։ Քիչ առաջ ես բանաձևեցի այդ խնդիրներն ընդհանուր առմամբ, ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ մեր առջև ծառացած խնդիրներն այնքան ընդգրկուն ու օրհասական են, որ մեզ պետք են համակարգային, համակողմանի, հրատապ լուծումներ։ Սա ենթադրում է ավելի շուտ կոլեգիալ պատասխանատվություն և բոլոր այն մարդկանց ներուժի համախմբում, ովքեր իրապես հասկանում են պետության և պետականության գաղափարն ու իրենց մտավոր կարողություններով, քաղաքական ու մասնագիտական կապիտալով կարողանալու են ստանձնել կոնկրետ ոլորտային պատասխանատվություն և երկիրը դուրս բերել այն փոսից, որը մեզ համար փորեցին պոպուլիստներն ու խաբեբաները։ Դեռևս այս տարվա հունիսի 3-ին Վանաձոր քաղաքում «Հայրենիք» կուսակցության համախոհների հետ հանդիպման ժամանակ, լավ հասկանալով, թե ներկա իշխանությունները դեպի ուր են տանում Հայաստանն ու Արցախը, առաջարկեցի որպես ստեղծված իրավիճակից ելք ձևավորել Ազգային համաձայնության կառավարություն, որը կրելու է ժամանակավոր բնույթ, մինչ երկրի մեջքը հնարավորինս ուղղվելուց հետո արդեն կայուն ու նորմալ պայմաններում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այդ ժամանակ մեր այս առաջարկը, չեմ ուզում ասել, անտեսվեց, բայց չդարձավ այն գերակայությունը, որպիսին իրապես կոչված էր լինելու։ Ավելին, իշխանությունները սկսեցին իմ դեմ մի նոր արշավ՝ իրավապահ համակարգի ներգրավմամբ։ Հիմա, երբ արդեն չարաբաստիկ պատերազմը առանց բացառության բոլորին ի ցույց դրեց Նիկոլ Փաշինյանի իշխանության էությունը, շատ շատերի համար ընկալելի դարձավ, թե ինչի մասին էի խոսում։ Օրերս, երբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն էր քաղաքական տարբեր ուժերի հետ իրավիճակից ելք գտնելու համար սկսել խորհրդակցությունների շարք, ես այդ խորհրդակցությունների շրջանակում կրկին նախագահին առաջարկեցի այն, ինչի մասին, որ բարձրաձայնել էի դեռ ամիսներ առաջ։ Նախագահի կողմից ևս կա ըմբռնում, որ դա ստեղծված իրավիճակի միակ ելքն է։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ թե հանրության շրջանում և թե քաղաքական ուժերի շրջանում այս մասով կա լայն համախոհություն։ Հետևաբար, վարչապետի ենթադրյալ թեկնածուի մասին խոսելիս, պետք է ելնել այս նկարագրածս վիճակից, ինչը նշանակում է, որ վարչապետի թեկնածուն լինելու է հնարավոր բոլոր այս շրջանակների կողմից ընդունված մարդ: Ասեմ ավելին, իրերի դրությունն այնպիսին է, որ դուրս լինելով զուտ ներկուսակցական շահերի պրիզմայով քաղաքական պայքարից, ես կարծում եմ, որ մենք նույնիսկ կարող ենք ունենալ առաջադրված միասնական վարչապետի մի քանի թեկնածու, հետևաբար և հնարավորություն՝ ընտրելու այն լավագույնին, ով ունակ է ազգային համախմբմամբ ուղղել մեր երկրի կռացած մեջքն ու կայուն հիմքեր դնել սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար:
Մանրամասներն՝ [url=https://https://www.aravot.am/2020/11/30/1155687/]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2598 դիտում
11:16 05-04-2014
ՀՀ վարչապետի՝ բոլորի կողմից ընդունելի թեկնածուն Քիմ Քարդաշյանն է. Հրապարակ
21800 դիտում
12:10 06-02-2020
«Փաշինյանի կողմից կոնկրետ հանձնարարականներ եղել են ընդհանուր բոլորի նկատմամբ». Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am
Այս բաժնից
1021 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր