2966 դիտում
11:00 01-12-2020
Այս պահին Բերձորում մնացած բնակիչները 200-ից ավելի են․ Արցախի Հանրապետության դրոշն իջեցվել է ռուս խաղաղպահների պահանջով․ «Արմենպրես»
Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնվում են քաղաքում: Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/1036360/]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում տեղեկացրել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը: Նրա խոսքով ռուս խաղաղապահները երեկ տեղեկացրել են, որ քաղաքում ոչ մի կողմի դրոշներ չպիտի լինեն: Ուստի Արցախի Հանրապետության դրոշը իջեցվել է:
«Այդուհանդերձ ռուս խաղաղապահները չեն հստակեցրել ադրբեջանական զինված ուժերը մուտք գործելո՞ւ են Բերձոր թե ոչ: Անվտանգության նկատառումներով հնարավոր է կանայք և երեխաները հեռացել են Բերձորից, սակայն շատերը մնացել են: Ինչ վերաբերում է երեկվանից շրջանառվող լուրերին թե 200 բնակիչ պետք է մնա քաղաքում որպես խաղաղապահներին սպասարկող անձնակազմ, ապա դրա մասին ես տեղեկություն չունեմ: Ամեն դեպքում այս պահին քաղաքում մնացած բնակիչներն ավելի շատ են, քան 200-ը: Անձամբ ես նույնպես Բերձորում եմ»,- մանրամասնեց քաղաքապետը՝ հավելելով, որ մինչ այս պահը որևէ խնդիր չի եղել:
Նմանատիպ նյութեր
1310 դիտում
14:46 07-12-2022
Արցախում ռուս խաղաղպահների հրամանատարությունն ու ադրբեջանցի «բնապահպանները» բանակցություններ են վարում
1828 դիտում
14:00 14-08-2022
Բեռլինում տեղի կունենա հանրահավաք` Բերձորում եւ Աղավնոյում էթնիկ զտումները դադարեցնելու պահանջով
1905 դիտում
16:36 31-08-2022
Աղավնոյում եւ Բերձորում 13 տների հրկիզման դեպքերով քրգործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով. Արցախի ՆԳՆ
Այս բաժնից
868 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
742 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
802 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ