8580 դիտում
14:20 01-12-2020
Ալիևն առաջարկել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող նոր միջանցք կառուցել և Ադրբեջանին հանձնել Բերձոր քաղաքը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է ստեղծել Նախիջևանը երկրի արևմտյան հատվածի հետ կապող միջանցք: Այս մասին տեղեկացնում է [url=https://ria.ru/20201201/karabakh-1587110943.html?fbclid=IwAR14meQOyQqiISXrgnEwIPuKf_rL17B1Ox5H-E6-FMbGaiEZ9QQQWa4jGy8]ria.ru[/url]-ն:
Նախիջևանի ինքնավար հանրապետությունը պատկանում է Ադրբեջանին, բայց նրանից բաժանվում է Հայաստանի տարածքով:
«Մենք Նախիջևանը հանում ենք շրջապատումից՝ միևնույն ժամանակ բացելով նոր տրանսպորտային զարկերակ: Կարող եմ ասել, որ դրանից կշահեն բոլոր երկրները»,-ասել է Ալիևը ժողովրդին ուղղված ուղերձում:
Նա հավելել է, որ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և Հայաստանը կկարողանան միանալ նոր միջանցքին:
«Այսպիսով, տարածաշրջանում կարող է ստեղծվել համագործակցության նոր հնգակողմ հարթակ: Ես այդ գաղափարը արդեն հասցրել եմ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներին: Դրան դրական են արձագանքել ինչպես Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնպես էլ Վլադիմիր Պուտինը: Սա մեր առաջարկն է: Մենք ուզում ենք, որ տարածաշրջանում հաստատվի երկարաժամկետ խաղաղություն»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևը նաև հայտարարել է, որ Բաքուն առաջարկում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող նոր միջանցք ստեղծել, փոխարենը Ադրբեջանին փոխանցել Բերձոր քաղաքը:
«Հիմա բոլորը լավ գիտեն, որ Լաչինի միջանցքն անցնում է Լաչին (Բերձոր) քաղաքով: Այսպիսով, Լաչին քաղաքը մնում է այս միջանցքի մեջտեղում: Ռուսաստանի նախագահի հետ զրույցներում ես ասել եմ, որ Լաչին քաղաքը նույնպես պետք է մեզ վերադարձվի: Հետևաբար, մենք առաջարկում ենք կառուցել նոր միջանցք: Մշակել երթուղի` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող նոր միջանցքի համար և կառուցել այն: Այստեղ նշվում է նաև ժամանակը` երեք տարվա ընթացքում: Բայց ես հավատում եմ, որ դա կարող ենք անել ավելի վաղ: Նոր միջանցքի պարամետրերը որոշելուց հետո Լաչին քաղաքը նույնպես կվերադարձվի մեզ: Այս հարցը արժանի է հատուկ ուշադրության, քանի որ եթե ես չհասնեի դրա ներառմանը հայտարարության մեջ, Լաչինի միջանցքը մշտապես ընդգրկելու էր Լաչին քաղաքը»,-ասել է Ալիևը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հայտարարություն են ստորագրել հայ-ադրբեջանական պատերազմը դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ։
Նմանատիպ նյութեր
1117 դիտում
15:28 18-12-2024
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ
Այս բաժնից
1336 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1189 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1174 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո