211652_close_icon
views-count453 դիտում article-date 14:37 01-12-2020

1 միլիարդ 355 միլիոն դրամով Երևանում ես մեկ դպրոց կկառուցվի ՀՏԶՀ

ՏԿԵ Նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, ՀՀ կառավարության ներդրումներով և Ասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներով մեկնարկել են Երևանի 116-րդ դպրոցի վերակառուցման աշխատանքները։ Տեղղեկացնում է ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունը։ Դպրոցը գտնվում է Մալաթիա - Սեբաստիա համայնքի Արարատյան 2-րդ զանգվածում։ Եռահարկ շինությունը կառուցվել է 1976 թվականին և այժմ գտնվում է ոչ սեյսմակայուն վիճակում։ Չնայած, որ դպրոցն ուներ նորագույն տեխնիկայով հագեցած, կահավորված համակարգչային կաբինետ, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի կահավորված լաբորատորիաներ, շենքային պայմանները այլևս անհնարին էին դարձնում որակյալ կրթության ապահովման գործընթացն այդ տարածքում, ուստի որոշվել է շենքը հիմնովին քանդել և կառուցել նորը։ Նորակառույց դպրոցը կլինի սեյսմակայուն` 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, կունենա հակահրդեհային և ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, հարմարավետ մարզադահլիճ։ [img]https://st0.shamshyan.com/editor/0972383001606821919713946.jpg[/img] Երևանի 116-րդ դպրոցի կառուցման համար ներդրվել է 1 միլիարդ 355 միլիոն 400 հազար դրամ, որից 16,7 %-ը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից, մյուս մասը վարկ է` Ասիական զարգացման բանկից։ Նոր շենքը նախատեսված է շուրջ 450 աշակերտի համար։

Նմանատիպ նյութեր