211652_close_icon
views-count2225 դիտում article-date 23:34 03-12-2020

Արման Թաթոյանը և Արտակ Բեգլարյանը ավարտել են հայ գերիների ու զոհերի մարմինների նկատմամբ ադրբեջանական ԶՈւ-երի վայրագությունների վերաբերյալ 5-րդ փակ զեկույցը

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ միասին ավարտել են էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 5-րդ փակ զեկույցը: «Այն 5-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով: Փաստաթուղթը վերաբերում է նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 6-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները: Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է: Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին: Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ»,- գրել է Բեգլարյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ միասին ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ...

Опубликовано Artak Beglaryan Четверг, 3 декабря 2020 г.

Նմանատիպ նյութեր