211652_close_icon
views-count67492 դիտում article-date 20:04 04-12-2020

Քեզ բացակա չենք դնի. թուրք-ադրբեջանական հրոսակների դեմ հայ տղամարդուն վայել՝ պայքարեցիր մինչև վերջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 6-ին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում տեղի կունենա ՀՀ խաղաղապահ զորքերի 1-ին գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Անդրանիկ Արմենի Մանուկյանի յոթնօրեքը: Նոյեմբերի 28-ին զինվորական կարգով հայրենի Թալին քաղաքում հողին հանձնվեց Արցախյան պատերազմի հերոսներից Ա. Մանուկյանը: Նա Արցախյան այս վերջին պատերազմի ժամանակ կռվի առաջին օրերից եղել է առաջնագծում՝ Հադրութի շրջանի Դրախտիկ –Սղնախ հատվածում, որտեղ մի քանի օր շարունակ կատաղի մարտեր էին տեղի ունենում թուրք-ադրբեջանական, այնուհետև նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ: Ա. Մանուկյանը նահատակվեց հոկտեմբերի 21-ին և մի քանի օր շարունակ որևէ տեղեկություն նրա հարազատները, ընկերներն ու համաքաղաքացիները չեն ունեցել և միայն դիերի փոխանակման ժամանակ է պարզվել, որ զոհվածներից մեկը նա է: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ա. Մանուկյանի ընկերներն ու համաքաղաքացիներն ասում էին. «Մենք նրան և բոլոր նահատակվածներին բացակա չենք դնի: Նրանք մեզ համար պայքարի, խորհրդանիշ են, հայրենիքի համար կյանքը զոհաբերած քաջ մարտիկներ: Անդրանիկն իր մահով միացավ մեր մյուս լեգենդար հերոսներին, այդ թվում՝ Մոնթեին, Սպարապետ Վազգեն Սարգսյանին, Թաթուլ Կրպեյանին, Մովսես Գեորգիսյանին ու մյուս առյուծ ու արծիվ լեգենդներին: Նորից ենք կրկնում՝ նա իր մահով անմահացավ ու վստահ ենք, որ նրա 2 որդիները հպարտանալու են իրենց հոր կատարած սխրագործություններով»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր