38581 դիտում
13:08 05-11-2022
Քեզ բացակա չենք դնի․ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում նշվեց Արցախի հերոս, մյասնիկյանցի Հակոբ Հարությունյանի անմահության 2-րդ տարելիցը․ գյուղի երեխաներն ասում էին․ «Դու մեզ համար դարձար կենդանի լեգենդ»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած։
Գալիս են նրանք ճիշտ ժամանակին։
Նոյեմբերի 3-ին Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում էին հավաքվել Արցախի հերոս Հակոբ Հարությունյանի հարազատները, համագյուղացիները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հյուրեր մայրաքաղաքից ու Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից։
Նոյեմբերի 3-ին գյուղում նշվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս մյասնկիյանցի Հ․ Հարությունյանի զոհվելու 2-րդ տարելիցը։
Հավաքվածների մոտ ինչքան էլ ցավ ու վիշտ կար, այնքան էլ հպարտություն։
Խոնարհման և հիշատակի օրը դպրոցի սաները, ովքեր ներկայացան իրենց կատարումներով, ասում էին․ «Եթե հիմա մենք մեր գլխավերևում տեսնում ենք խաղաղ երկինք, դա բոլոր նահատակված, լեգենդ դարձած հերոս տղաների շնորհիվ է։ Մենք՝ բոլորս, զինվոր ենք՝ Անդրանիկ, Չաուշ, Մոնթե, Նժդեհ, սպարապետ Վազգեն Սարգսյան, մեր գյուղի պարծանք Հակոբ Հարությունյան։ Եվ այդպես կարելի է անվերջ թվարկել բոլոր հերոսների անունները։ Ու հպարտ ենք, որ ապրում ենք այն գյուղում, որը բազմաթիվ հերոսներ է տվել։ Ու այդ հերոսներից է մեզ համար հաղթանակների խորհրդանիշ համարվող Հակոբը։ Ճիշտ է՝ այսօր խոնարհման և հիշատակի օր է, բայց նաև՝ հպարտության։ Հայաստանն ու Արցախ աշխարհը գործով, այլ ոչ թե խոսքով պահելու ոգեկոչման օր է մեզ համար։
Մենք մեծանում ենք էդ տեսակ կենդանի լեգենդ դարձած հերոսների քաջագործությունների մասին ավագ սերնդի ներկայացուցիչներից լսելով։ Ու մենք ոչ ոքի բացակա չենք դնի»։
Հուզիչ էր հերոսի մոր խոսքը։ Պարտավորեցնող էր հերոսի զինակից ընկերոջ խոսքը նվիրված Արցախի հերոս Հ․ Հարությունյանին։
Միջոցառմանը ներկա էին նաև հերոսածին մայրեր, մյասնիկյանցի հերոսների ծնողներ, Արմավիրի մարզպետարանի և Մյասնիկյան համայնքի ղեկավարներ։
Իսկ ավարտից հետո ներկաները այցելեցին Մյասնիկյան գյուղի զինվորական պանթեոն, որտեղ ծաղիկներ խոնարհեցին ու կատարեցին խնկարկում ոչ միայն Արցախի հերոս Հ․ Հարությունյանի, այլ նաև բոլոր նահատակված, լեգենդ դարձած հերոսների շիրիմներին։
Հակոբ Վոլոդյայի Հարությունյանը ծնվել է 24/11/1979 Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում։ Այս պատերազմում մեկնել է կամավոր, առաջին իսկ օրերից կռվել է Եղնիկներում, հասել մինչեւ Քարինտակ, որտեղ էլ հերոսաբար զոհվել է։ Արցախի Հանրապետությանը ցուցաբերած բացառիկ խիզախության ու արիության համար ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է Ոսկե Արծիվ շքանշանով, Արցախի հերոս բարձրագույն կոչումով, ինչպես նաեւ ՀՀ նախագահի հրամանագրով՝ հետմահու մարտական ծառայության մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու անչափահաս դուստր։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 565+
565+