23937 դիտում
13:45 14-10-2022
Քեզ բացակա չենք դնի․ Երևանում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Կամո Շահբազյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաղբյուրը․ հավաքվածներն ասում էին․ «Դու բարձունքում մնացիր»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի13-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 29/5 շենքի բակում տեղի ունեցավ Արացախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Կամո Շահբազյանի հիշատակը հավերժացնող խաչքարի և ցայտաղբյուրի բացման արարողությունը։
Մինչ տեղի կունեենար խաչքարի բացման և օծման հանդիսավոր արարողությունը ներկա գտնվող բազմաթիվ հյուրեր այդ թվում՝ հերոսածին մայրեր, Կ․ Շահվբազյանի մարտական ընկերներ, հարազատներ, բարեկամներ, հյուրեր մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից, Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախի Հանրապետությունից, կանգնելով հերոսի բնակության վայրի շենքի մոտ, նայելով շենքին նկարված հերոսի դիմանկարին, ասում էին․
Բարձունքը մերն է, տղերքը՝ չկան,
տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
բարձունքը մերն է, տղերքը․․․ չկան։
Մինչ հոգևոր հովվի կողմից կօծվեր խաչքարը, նրա վրայից սպիտակ սավանն իջեցրեցին հերոսի 3 որդիները։ Կենդանի կատարմամբ հանդես եկավ սիրված ու ճանաչված երգիչ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած Արսեն Սաֆարյանը։
Ապա ներկաները լսեցին հերոսի մասին բազմաթիվ դրվագներ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, հարևաններն ասում էին․ «Իսկականից որ՝ բարձունքը պահող էր, իսկականից որ՝ հանուն Հայաստանի ու Արցախի նա պատրաստ էր նվիրաբերել անգամ իր կյանքը, ինչը որ կատարեց։ Նա մեր թաղում համարվում էր ամենաթասիբով տղամարդկանցից։ Նրա կորստյան ցավը մենք շատ ենք զգում։ Իսկական թաղի տղա էր։ Մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր։
Երբ լսեց պատերազմի լուրը, ասում էր․ «Ումի՞ց եմ պակաս։ Ես էլ իմ բաժին կռիվը պիտի տամ։ Ու պետք է մեր հաղթանակներով վավերացնենք Արցախյան 1-ին, Ապրիլյան քառօրյա պատերազմներում մեր տեղերքի, այդ թվում՝ 18-22 տարեկան զինվոր տղերքի հաղթանակը»։
Հիմա ամեն անգամ այս ցայտաղբյուրից ջուր խմելիս, ի լուր աշխարհի ասելու ենք՝ մեր թաղի պարծանք, մեր թաղի հերոս։ Դու, որ հանուն մեզ զոհաբերեցիր Աստծո կողմից տրված ամենաթանկը՝ քո կյանքը, քեզ բացական չենք դնելու։ Ամեն անգամ այստեղով անցնելիս, մեզ ավելի ուժեղ ու ավելի հզոր ենք զգալու։ Ու պարտավորվելու ենք, թեկուզ կյանքի գնով, պաշտպանել այն գաղափարները, որոնց համար դու և քեզ նման լեգենդ դարձած առյուծ ու արծիվ տղերքը զոհաբերեցին իրենց կյանքը»։
Կամո Գևորգի Շահբազյանը ծնվել է 1979թ-ի օգոստոսի 27-ին քաղաք Երևանում։ Հաճախել է Ներքին Շենգավիթի մանկապարտեզը, որից հետո ընդունվել և ավարտել է դպրոցը։ Դեռ մանկուց սիրել է երաժշտությունը, հատկապես դհոլը։ 1997թ-ից բնակություն է հաստատել Նոր Նորք համայնքում և այնտեղից էլ զորակոչվել է Հայոց Բանակ։ Ծառայությունը ավարտելուց հետո վերադարձել է հայրենի օջախ և անցել աշխատանքի։
Ամուսնացել է 23 տարեկան հասակում, ստեղծել սիրով մեծ ընտանիք, ունենալով 5 երեխա, աշխատել է և հոգատարությամբ պարուրել ընտանիքը։ Ունի 4 որդի և 1 դուստր։ Շատ լավ հայր է եղել զավակներին, իսկ կնոջ համար սիրված ամուսին։ Դաստիարակելով երեխաներին, սովորեցնում էր հարգալից լինել մեծահասակների հանդեպ, և ամենակարևորը՝ սիրել հայրենիքը։
Ունեցել է իր սեփական բիզնեսը՝ բանջարեղենի փոքրիկ խանութ։ Հանկարծ սկսվեց չարաբաստիկ պատերազմը․․․ Սեպտեմբերի 27-ը 2020թ․․․
Հայրենասեր Կամոն չէր կարող նստել և սպասել, անգամ ի զորու չէին կանգնեցնելու 5 անչափահաս երեխաները։ Առաջին իսկ օրը մեկնեց մարտական գործողությունների Ասկերանի շրջան, այնուհետև տեղափոխվեց Աղդամ։ Կամոն մարտնչեց 17 օր։ Եվ այդ օրերի ընթացքում գերությունից փրկեց 2 ժամկետային զինծառայողների։ Շատ բան կա ասելու, պատմելու Կամոի մասին, իր գործած սխրանքների մասին։ Հայրենիքի կանչը սրտին մեկնեց վեր դասելով ընտանիքից։
Հոկտեմբերի 12-ին, վաղ առավոտյան եղավ վերջին հեռախոսազրույցը, և ասել է․ «Ես դուխով առաջ եմ գնում, դուք ամեն բանի պատրաստ եղեք»։ Ժամեր չանցած թեժ պայքար է սկսվում, և Կամոն ընկնում է հերոսի մահով, իր թանկ կյանքը նվիրելով հանուն հայրենիքի։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 270+
270+