2842 դիտում
14:32 05-12-2020
Ռուսաստանը սկզբունքային տարաձայնություններ չունի Թուրքիայի հետ․ Լավրով
Ռուսաստանը սկզբունքային անհամաձայնություններ չունի Թուրքիայի հետ, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ընդգծելով` ռուս-թուրքական հարաբերությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող են երկու անկախ պետությունները համագործակցել` իրենց քաղաքականությունը իրագործելու համար: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/30985258.html]«Ազատությունը»[/url]։
Լավրովը չի թաքցրել, որ երկու երկրների միջև որոշակի տարաձայնություններ կան, միաժամանակ պնդել` երբ կողմերը բաց են համագործակցության համար, կարող են դրանք հաղթահարել: «Ներկայումս մեր նախագահներին հաջողվել է մշակել համագործակցության մոդել, որը հարթում է այդ տարաձայնությունները», - ասել է Սերգեյ Լավրովը, հավելելով` «բոլոր նման դեպքերում Ռուսաստանն ու Թուրքիան գտնում են շփման եզրեր, ջանքերը համակարգելու ուղիներ, ինչի ականատեսն ենք հիմա Լեռնային Ղարաբաղում»:
Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո Մոսկվան հատուկ հուշագիր ստորագրեց Անկարայի հետ, որով թուրք զինվորականները ղարաբաղյան հակամարտության մեկնարկից ի վեր դրան առաջին անգամ անմիջականորեն մասնակցելու իրավունք ստացան: Ըստ փաստաթղթի, կողմերը առաջիկայում մոնիտորինգի համատեղ կենտրոն կբացեն Ադրբեջանի տարածքում, որտեղից էլ թուրք զինվորականները` ռուս գործընկերների հետ համատեղ, կհետևեն՝ ինչպես է պահպանվում հրադադարը Ղարաբաղում, կքննեն խախտման դեպքերն ու ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարումը:
Նմանատիպ նյութեր
1596 դիտում
22:51 17-04-2014
Ռուսաստանը ցանկություն չունի զորք մտցնել Ուկրաինա․ Լավրով
2441 դիտում
18:53 16-03-2022
Ռուսաստանը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը. Լավրով
Այս բաժնից
1333 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1186 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1171 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո