2061 դիտում
16:15 06-12-2020
Ստեփանակերտում ժամը մեկ կատարվում է խմելու ջրի քիմիական հետազոտություն․ԱՀ ԱԻ ՊԾ
ԱԻ պետական ծառայության Ստեփանակերտի քաղաքային բաժնի պետ Մհեր Հարությունյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին ստուգողական այց է կատարվել «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ ֆիլտրային կայաններ:
Ընկերության գլխավոր ինժեներ Գագիկ Պողոսյանի ուղեկցությամբ տեղում ստուգվել է ջրի որակը և հերքվել որակին առնչվող բնակչության մտահոգությունները:
Ոլորտի մասնագետները ջրի քիմիական հետազոտությունը կատարում են ժամը մեկ: Կատարվում է ջերմաչափում, որոշվում ջրի համն ու հոտը, նիտրիտը, ամոնիակը և պղտորությունը:
Իսկ բակտերիալ լաբորատորիայում կատարվում է տարբեր գոտիների օրվա կարգավորիչ ջրամբարներից եկող ջրերի ստուգում: Հետազոտությունների արդյունքները պարզ են լինում մեկ օրվա ընթացքում:
Այսպես, Ստեփանակերտին մատակարարվող խմելու ջրի որակի հետ կապված որևէ խնդիր այս պահին չկա: Լինելու դեպքում կկատարվեն կանխարգելիչ միջոցառումներ և կտրվի համապատասխան հայտարարություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
ԱԻ պետական ծառայության Ստեփանակերտի քաղաքային բաժնի պետ Մհեր Հարությունյանի նախաձեռնությամբ այսօր ստուգողական այց է...
Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Суббота, 5 декабря 2020 г.
Նմանատիպ նյութեր
2544 դիտում
09:55 25-06-2022
Բնակիչներն ահազանգում են. ի՞նչ է կատարվում խմելու ջրի հետ․ «Փաստ»
Այս բաժնից
1645 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1507 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան