1248 դիտում
09:18 07-12-2020
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը պատվիրակություն կգործուղի Լեռնային Ղարաբաղ
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության (Parti Socialiste, PS) պատվիրակությունը, առաջին քարտուղար Օլիվյե Ֆորեի գլխավորությամբ, դեկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Լեռնային Ղարաբաղ՝ «այս հակամարտության պատճառած ցավը կիսելու» և դրա «լուծումները վերլուծելու» նպատակով, նշված է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ուրբաթ օրյա մամուլի հաղորդագրությունում: Տեղեկացնում է ՀԲԸՄ-ն։
«Ի նշան հայ ժողովրդի հետ մեր համերաշխության, ինչպես նաև ի լրումն Ազգային գրասենյակի նոյեմբերի 17-ի հռչակագրի, Սոցիալիստական կուսակցությունը դեկտեմբերի 6-ից 9-ը պատվիրակություն կգործուղի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան», - ասված է հայտարարության մեջ:
Ըստ Սոցիալիստական կուսակցության, «այս ներկայության նպատակն է՝ ոչ միայն կիսել այս հակամարտության պատճառած ցավը, այնպես էլ վերլուծել դրա լուծման և տարածաշրջանում տևական խաղաղության համար անհրաժեշտ բազմակողմ լուծումները»:
Պատվիրակության կազմում կընդգրկվեն Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվյե Ֆորեն, Միջազգային հարցերի հարցերով ազգային քարտուղարը, Խորհրդարանի անդամ Իզաբել Սանտիգոն, Սենատորներ Մարի-Արլետ Կարլոտտին և Ժիլբեր-Լյուկ Դեվինան:
Նմանատիպ նյութեր
1889 դիտում
11:22 06-12-2020
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը պատվիրակություն կգործուղի Լեռնային Ղարաբաղի վիճահարույց տարածաշրջան
1171 դիտում
22:16 05-09-2014
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ սոցիալիստական խմբակցության նախագահի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
1333 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1186 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1171 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո