11548 դիտում
12:13 07-12-2020
Այս արհավիրքից անգամ 32 տարի անց 1988-ի աղետալի երկրաշարժի թողած վերքը դեռ չի սպիացել, ցավը դեռ չի մեղմվել. Գագիկ Ծառուկյան
32 տարի առաջ այս օրը Հայաստանին պատուհասած երկրաշարժը վայրկյանների ընթացքում հողին հավասարեցրեց գյուղեր ու քաղաքներ, զոհվեցին ավելի քան քսանհինգ հազար մեր հայրենակիցներ, կոտրվեցին բազմաթիվ մարդկային ճակատագրեր:
Այս արհավիրքից անգամ 32 տարի անց 1988-ի աղետալի երկրաշարժի թողած վերքը դեռ չի սպիացել, ցավը դեռ չի մեղմվել:
Ցավոք, այս տարիների ընթացքում այդպես էլ չվերացավ աղետի գոտի հասկացությունը և երկրաշարժի արդյունքում ավերակների վերածված մեր քաղաքներն ու գյուղերը ամբողջությամբ չվերականգնվեցին: Այսօր էլ դեռ հազարավոր մեր հայրենակիցներ շարունակում են ապրել տնակներում՝ ամեն օր հաղթահարելով աննկարագրելի սոցիալական դժվարություններ:
Տարիների հեռավորությունից այսօր ևս մեկ անգամ խոնարվելով երկրաշարժի հազարավոր զոհերի առաջ՝ հույս եմ հայտնում, որ հաջորդող տարիներին գոնե Հայաստանի հայրաքաղաք Գյումրին, Սպիտակը, Վանաձորը, մեր բազմաթիվ այլ համայնքներ ամբողջությամբ վերականգնվելու են, որ վերադարձվելու է դրանց երբեմնի ծաղկուն տեսքը:
Դա մեր պարտքն է 1988-ի անմեղ զոհերի սերունդների առաջ:
Հավերժ խոնարհում 1988-ի երկրաշարժին զոհ դարձած մեր բոլոր հայրենակիցների հոգիներին, իսկ նրանց հարազատներին ու մտերիմներին ուժ և տոկունություն՝ միասնաբար առաջ շարժվելու և չսպիացած վերքերն ամոքելու համար:
Աստված պահապան մեզ բոլորիս…
Գագիկ Ծառուկյան
Նմանատիպ նյութեր
661 դիտում
10:50 24-07-2023
Աղբահանության խնդիրը մեղմվել է, բայց Տիգրան Ավինյանը հանձնարարեց ծառայողական քննություն սկսել
Այս բաժնից
871 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
769 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
679 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան