211652_close_icon
views-count664 դիտում article-date 10:50 24-07-2023

Աղբահանության խնդիրը մեղմվել է, բայց Տիգրան Ավինյանը հանձնարարեց ծառայողական քննություն սկսել

Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի փոխքաղաքապետ  Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրը քաղաքային կառույցների, վարչական շրջանների ու մասնավոր ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքում մեղմվել է:

Ավինյանի կարծիքով, սակայն, իրենք պետք է կենտրոնանան խնդրի հիմնավոր լուծման վրա։ Նա ակնկալում է, որ առաջիկայում իրեն կզեկուցեն, թե այդ ուղղությամբ, ինչ քայլեր են իրականացվում։

Բացի այս, Տիգրան Ավինյանը հանձնարարեց ծառայողական քննություն իրականացնել՝ հասկանալու աղբահանության խնդրի պատճառները, որպեսզի հետագայում նման խնդիրներ չառաջանան։

«Ամռան այս օրերին, երբ աղբի ծավալն ավելանում է, տեխնիկան էլ խնդրահարույց է, խնդիրներ առաջանում  են, բայց պետք է կարողանանք այնպիսի ցիկլ ունենալ, որ այդ հարցը բաց չլինի, և ծառայողական քննության արդյունքների մասին էլ հետագայում բաց կզեկուցեք»,- նշեց նա։

Նմանատիպ նյութեր