211652_close_icon
views-count1042 դիտում article-date 12:48 07-12-2020

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 329 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, արձանագրվել է 19 մահ

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 329 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 55 հրդեհի, 12 ինքնասպանության փորձի դեպք, 85 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 126 կենցաղային կանչ. տուժել է 127 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 7 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 19 մահ: Արձանագրվել է թունավորման 6 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 1 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 1 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհին արգելափակված 1 տրանսպորտային միջոց: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Նմանատիպ նյութեր