211652_close_icon
views-count4147 դիտում article-date 09:51 08-12-2020

Ով կնշանակվի Սյունիքի մարզպետ՝ Հունան Պողոսյանի փոխարեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 30-ին իր պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Նա պաշտոնապես ազատվեց դեկտեմբերի 4-ին՝ կառավարության նիստում համապատասխան հրամանով: Եվ այս որոշումից հետո ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. իշխանությունները դեռ չեն որոշել և չգիտեն, թե ում նշանակել նրա փոխարեն: Ընդ որում, նկատենք՝ Սյունիքի մարզի գրեթե բոլոր համայնքների խոշոր ղեկավարները հայտարարություն էին տարածել՝ ասելով, թե այս իրավիճակում պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եվ ահա, մեր տեղեկություններով, մարզում բավականին լուրջ քննարկումներ են տարբեր պաշտոնյաների մասնակցությամբ, և անգամ առաջարկից հրաժարվողներ են եղել, սակայն սյունեցիներն այն տեսակետն ունեն, որ պետք է մարզպետ նշանակվի զինվորական անձ, որը պետք է տիրապետի իրավիճակին՝ մինչև հասկանան, թե ինչ է լինելու հետագայում: Այսինքն, որոշում կա այդ պաշտոնը վստահել զինվորականի: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Սյունիքի շատ համայնքներ դարձել են սահմանամերձ, և կան համայնքներ, որտեղ հայկական գյուղերը գտնվում են սահմանին շատ մոտ՝ 500-600 մետր հեռավորության վրա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր