211652_close_icon
views-count2167 դիտում article-date 12:01 08-12-2020

«Իմ քայլը» տապալեց ԱԺ-ում ռազմագերիների հարցով քննարկումը և կեղծեց քվեարկությունը. «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները ահազանգում են

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դեռ երեկ գիշերվանից փորձում է տապալել ընդդիմության կողմից պահանջված հրատապ քննարկումը՝ կապված հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հետ։ Այս մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում պատմում է Էդմոն Մարուքյանը: «Քիչ առաջ Իմ քայլը կեղծեց քվեարկությունը... Կեղծելով քվեարկության արդյունքները, 3 անգամ քվեարկություն կազմակերպելով ու խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքը, քիչ առաջ նրանք որոշեցին ԱԺ նիստն անցկացնել փակ ռեժիմով՝ այն դեպքում, երբ պետք է քվեարկվի մեր կողմից մշակված նախագիծը՝ նշյալ հարցի կապակցությամբ միջազգային հանրությանն ուղղված ուղերձով»,- ասում է Մարուքյանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր հերթին գրել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց Ազգային ժողովում ռազմագերիների հարցով քննարկումը և կեղծեց քվեարկությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր