211652_close_icon
views-count2575 դիտում article-date 23:00 20-05-2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց ՀՀ սահմանների վերաբերյալ հայտարարության ընդունումը

Armeniasputnik.am-ը գրում է. ԱԺ–ը կոչ է անում վարչապետի պաշտոնակատարին ձեռնպահ մնալ հանրության, պետության ու ազգի ապագային վերաբերող միանձնյա որոշումներից։

Ազգային ժողովն արտահերթ նիստում քվերակության դրվեց հայտարարություն, որն արձանագրում էր, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը։

Ձայների 25 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ հայտարարությունը չընդունվեց։ «Իմ քայլը» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։

Հայտարարության մեջ հիշեցվում էր ՀՀ Սահմանադրության այն պահանջը, ըստ որի նման հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով: Իսկ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ որոշումը կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը։

Նշվում էր նաև, որ միջազգային պայմանագրերը ևս ենթակա են վավերացման` ԱԺ–ի կողմից։ Հակառակ դեպքում դրանք հակասում են Սահմանադրությանը և չեն կարող վավերացվել:

Մանրամասներն՝  այստեղ

Նմանատիպ նյութեր