211652_close_icon
views-count71501 դիտում article-date 21:02 08-12-2020

Հրաժարական է տվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը. նա կտեղափոխվի Երևան. Yerevan.today

[url=https://yerevan.today/all/politics/71373/hrajarakan-e-tvel-garik-sargsyany,-kteghapoxvi-erevan]Yerevan.Today[/url] -ին փոխանցված տեղեկության համաձայն, այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Սա, ըստ աղբյուրի` կառավարության կոսմետիկ փոփոխությունների համատեքստում է արվել։ Գարիկ Սարգսյանը տեղափոխվում է Երեւան, ավելի ստույգ` Տարածքային կառավարման նախարարություն։ Հայտնի է նաեւ Գարիկ Սարգսյանին փոխարինող անձի անունը, նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թեւոնյանի հայրն է` կոնյակագործ Ռազմիկ Թեւոնյանը, ով իննսունականներին սպարապետ Վազգեն Սարգսյանի շքի տակ գործունեություն էր ծավալում եւ վերջինիս հովանավորչությամբ կարողացավ դառնալ խմիչքի գործարանատեր։ Հետագայում ի դեպ, ՀՀԿ–ի իշխանության օրոք, պարոն Թեւոնյանը փայլուն հարաբերություններ էր կառուցել այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Խորհրդանշական է այն, որ Նիկոլ Փաշինյանն այս կադրային ռակիրովկաներն անում է այն ժամանակ, երբ իր հետ ընդիմությունը վերջնագրի լեզվով է խոսել։ Կառավարությունից[url=https://yerevan.today/all/politics/71373/hrajarakan-e-tvel-garik-sargsyany,-kteghapoxvi-erevan] Yerevan.Today֊[/url]ի հարցադրումներին պատասխանող չեղավ, իսկ Ռազմիկ Թեւանյանն իր նշանաման մասին լուրը չհերքեց Yerevan.Today֊ի հետ զրույցում, սկզբում կմկմալով ասաց, թե՝ ես հիմա չգիտեմ ինչ է լինելու, հետո էլ, թե բա՝ զբաղված եմ, չեմ կարող խոսել։ Ի դեպ, Ռազմիկ Թեւոնյանը երեկ իր նշանակման առիթով արդեն հանդիպումներ է ունեցել իշխանական շրջանակների հետ։ Ակնհայտ է, որ իշխանության կողմից առաջարկներին բավականին դժվար են համաձայնվում, հաշվի առնելով համատարած դժգոհությունը եւ կառավարության մոտալուտ հրաժարականը՝ վարչապետի գլխավորությամբ։

Նմանատիպ նյութեր