211652_close_icon
views-count16909 դիտում article-date 21:10 26-02-2021

Գնդապետ Արթուր Չատյանը միացել է բանակի հայտարարությանը, որով կոչ էին անում Փաշինյանին հրաժարական տալ. Yerevan.Today

ՀՀ Զինված ուժերի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը միացել է Գլխավոր շտաբի հայտարարությանը, որով կոչ էին անում Փաշինյանին հրաժարական տալ։

Yerevan.Today-ը նշել էր ԳՇ այն սպաների անունները, որոնք չէին միացել հայտարարությանը, որոնց թվում գնդապետ Չատյանի անունն էր։ Գնդապետ Արթուր Չատյանը Yerevan.Today-ին տեղեկացրել է, որ ինքը կորոնավիրուսով պայմանավորված՝ գտնվում է մեկուսացման մեջ և տեղյակ չէր հայտարարության մասին, այլապես կստորագրեր հենց սկզբից։

«Իհարկե միանում եմ, եթե իմանայի, կստորագրեի նաև այն ժամանակ»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ բանակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նիկոլ Փաշինյանը ԳՇ հայտարարությունից հետո հանդես եկավ ուղիղ եթերով, որի ժամանակ ասաց, որ ստորագրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը, ՀՀ նախագահի աշխատակազմից էլ հաստատեցին, որ նախագահը ստացել է առաջարկությունը, սակայն դեռ չի ստորագրել:

Նշենք, որ հայտարարությանը չեն միացել ԳՇ ընդամենը 3 սպա։

Նմանատիպ նյութեր