211652_close_icon
views-count12717 դիտում article-date 21:16 08-12-2020

Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ

Սյունիքի փոխմարրզպետի պաշտոնից ազատված Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության որոշումը տեղադրված է գործադիրի պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Մելիքսեթ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»,- ասված է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր