2075 դիտում
14:14 09-12-2020
Բավրայի անցակետի մոտ քաղաքացիները փակել են ճանապարհը, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրեր շարունակ քաղաքացիները մայրաքաղաքի տարբեր հատվածներում և շրջաններում բողոքի ակցիաներ են անում և պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/09/Bavra/3465726?fbclid=IwAR2b931KowLR-ktLFCTSJL9OmIHdVr30n9vMXVz_ZG7SatUAtNxNAOEKyik]Tert.am[/url]-ը։
Այսօր քաղաքացիները ավտոմեքենաներով փակել են Շիրակի մարզի Բավրա գյուղի միջպետական ճանապարհը և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջին են միացել քաղաքական կուսակցությունները, Հայաստանի տարբեր բնակավայրեր, փաստաբաններ, դեսպաններ, 3 կրթական հաստատություն, մտավորականներ և հասարակական գործիչներ:
Մասնավորապես այդ պահանջին են միացել 22 կուսակցություն, այստեղ ստացվում է քաղաքական դաշտում կա կոնսենսուս և բոլոր ազդեցիկ կուսակցությունները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, բացի իշխող «Իմ քայլ»-ից, 202 բնակավայր, 500 փաստաբան, 10 դեսպան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, ԵՊՀ գիտխորհուրդը, տասնյակ մտավորականներ և հասարակական գործիչներ:
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ ինչ Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են։ Այսօր ևս Երևանի տարբեր հատվածներում նման ակցիաներ են իրականացվել, որոնց ժամանակ բերման է ենթարկվել ութ տասնյակից ավելի քաղաքացի։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Արցախի հարցով եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել ԱՀ ազատագրված 7 շրջանները, Հադրութի շրջանը գրեթե ամբողջությամբ, Շուշի քաղաքը, ինչպես նաև Մարտունու և Ասկերանի շրջանների մի շարք համայնքներ: Բացի այդ, Հայաստանը պարտավորվում է Սյունիքով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապ հաստատելու համար:
Տեսանյութը [url=https://www.tert.am/am/news/2020/12/09/Bavra/3465726?fbclid=IwAR2b931KowLR-ktLFCTSJL9OmIHdVr30n9vMXVz_ZG7SatUAtNxNAOEKyik]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4028 դիտում
14:04 09-02-2015
Բավրայի անցակետի մոտ մի քանի օր է՝ որոշ ավտոմեքենաների թույլ չեն տալիս շարունակել ճանապարհը դեպի Հայաստան
2898 դիտում
14:27 16-12-2020
Ազատան համայնքի բնակիչները փակել են ավտոճանապարհն ու պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ Mediaport․
Այս բաժնից
2911 դիտում
23:58 23-12-2024
Գեղարքունիքի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
868 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
709 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը