211652_close_icon
views-count4031 դիտում article-date 14:04 09-02-2015

Բավրայի անցակետի մոտ մի քանի օր է՝ որոշ ավտոմեքենաների թույլ չեն տալիս շարունակել ճանապարհը դեպի Հայաստան

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի հետ քիչ առաջ հեռախոսային կապ հաստատեց քաղաքացի Վ. Կիրակոսյանը, ով հայտնեց, որ երեկվանից մի քանի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաների Բավրայի անցակետում թույլ չեն տալիս շարունակել ճանապարհը դեպի Հայաստան: Վ. Կիրակոսյանի խոսքով՝ անցակետի աշխատակիցներն ասել են, որ համակարգչային տվյալների հավաքագրման ծրագրի հետ կապված խնդիր կա, որը պետք է ճշտվի Մոսկվայի հետ: Քաղաքացին արդարացիորեն բարձրաձայնում է, որ եթե կա խնդիրը, ապա ինչու են որոշ ավտոմեքենաների, այդ թվում՝ բեռնատարների և մարդատար ավտոմեքենաների, թույլատրում անցնել սահմանը: Նա նաև նշեց, որ որոշ ավտոմեքենաներ 4 օր է՝ Բավրայի անցակետում են: Մոտակայքում գործում է հյուրանոց, սակայն բավականին թանկ արժի այնտեղ մնալը, իսկ թե ինչքան պետք է մնան նշված վայրում, իրենք էլ չգիտեն: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը:

Նմանատիպ նյութեր