211652_close_icon
views-count1784 դիտում article-date 14:59 09-12-2020

ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակել է 2021 թվականի մարտի 23-ին

Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը նշանակել է 2021 թվականի մարտի 23-ին։ Այս մասին ասված է Սահմանադրական դատարանի կայքէջում: «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով զեկուցողներ նշանակել Սահմանադրական դատարանի դատավորներ Արայիկ Թունյանին, Աշոտ Խաչատրյանին, Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին, Արթուր Վաղարշյանին: Սույն գործի դատաքննությունը նշանակել 2021 թվականի մարտի 23-ին՝ ժամը 11.00-ին»,- նշված է ՍԴ-ի աշխատակարգային որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր