2883 դիտում
15:12 09-12-2020
Արարատում քաղաքապետի առաջ փակել են քաղաքապետարանի դուռը, սակայն քաղաքապետը չի ներկայացել աշխատանքի բարձր ջերմության պատճառով․ 168am
Դեկտեմբերի 5-ին տեղեկություն եղավ, որ Արարատի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ ևս միացել են ՀՀ վարչապետի ու կառավարության հրաժարականի պահանջին: Այս հայտարարությունը, ինչպես և ենթադրելի էր, շարունակություն ունեցավ: Գրում է [url=https://168.am/2020/12/09/1424161.html?fbclid=IwAR0_qFT4tuwyvZGcpEVBg1Jma-TYKyFmCKKT00HpjhRt-JSNOnFSkzlNoT8]168․am[/url]-ը։
Առաջինն արձագանքեց Արարատի արդեն նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ մասնավորապես գրելով.
«Վերջիններս ոչ միայն չձևավորեցին կամավորական ջոկատներ և այդ ջոկատներով չմասնակցեցին հայրենիքի պաշտպանության գործին, այլև չեն կարող իրենց իրավունք վերապահել և այդ համայնքների բնակիչների անունից աջակցություն հայտնել հրապարակում հավաքվածներին, քանի որ այս «համայնքապետերը» հանդիսանում են «տեղական օլիգարխի գրպանից կախված անձնավորություններ»։
Երեկ արդեն Արարատի մարզի բնակիչները փակեցին Խոր վիրապի ու Արարատ քաղաքի մոտ միջպետական ճանապարհը՝ միանալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Նկատենք՝ նմանատիպ ակցիաներ եղան նաև մի շարք այլ մարզերում:
Լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ Արարատի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի կամուրջի մոտ տեղի ունեցող ակցիայից բերման են ենթարկվել նաև Արարատի մարզի մի շարք համայնքապետեր, և, որ Ոստիկանության Արարատի բաժին են տարվել Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը:
Իսկ ահա այսօր առավոտյան Արարատ քաղաքի մի խումբ բնակիչներ փակել էին քաղաքապետարանի դուռը, որ քաղաքապետը չկարողանա մտնել քաղաքապետարան, սակայն քաղաքապետն այդպես էլ չէր ներկայացել աշխատանքի՝ բարձր ջերմության պատճառով:
Արարատի քաղաքապետարանից հայտնեցին, որ Հայկ Հայկյանն իսկապես հիվանդության տեղեկագիր է վերցրել (բյուլետեն), սակայն չհաստատեցին լուրերը, թե նա երեկ բերման է ենթարկվել. «Ապատեղեկատվություն է, նման բան չկա»:
Մանրամասն՝ [url=https://168.am/2020/12/09/1424161.html?fbclid=IwAR0_qFT4tuwyvZGcpEVBg1Jma-TYKyFmCKKT00HpjhRt-JSNOnFSkzlNoT8]սկզբնաղբյուր[/url] կայքում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1021 դիտում
19:56 09-01-2024
Ջերմիջեցում պետք է կատարել 38,6 և բարձր ջերմության դեպքում․ ԱՆ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»