4127 դիտում
11:41 01-10-2018
Մարալիկի քաղաքապետի հրաժարականը պահանջող ակտիվիստները փակել են քաղաքապետարանի մուտքը, աշխատակիցներն ու քաղաքապետը չեն կարողանում աշխատանքի գնալ. Tert.am
Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականը պահանջող մարալիկցիներն այսօր վաղ առավոտից փակել են քաղաքապետարանի մուտքերը, ինչի հետևանքով քաղաքապետարանի աշխատակազմը չի կարողանում մուտք գործել շենք, ներառյալ քաղաքապետ Արտակ Գևորգյանը:
Այս մասին Tert.am-ին հայտնած Արտակ Գևորգյանը չմանրամասնեց, թե որտեղ է գտնվում ֆիզիկապես, ասաց որ համայնքում է, սակայն փոխարենը նկատեց. «Այս 15-20 հոգին, իրենց ախորժակից դուրս գալով, քանի որ իրենց հավակնությունը Անի համայնքի ղեկավարի պաշտոնն է, իսկ դա ընտրովի պաշտոն է… ժողովրդի կողմից մենք ստացել ենք ընտրություններում վստահության քվեն, իսկ այս մարդիկ պատրաստ են ամեն ինչի միջով անցնել, որպեսզի հնարավորություն ունենան ժողովրդի շարժը և իրենց կողքին գտնվելու կարողությունը ապահովել: Անճարությունից ելնելով՝ փորձում են դիմել նման կարգի գործողությունների՝ խոչընդոտելով Անի համայնքապետարանի գործունեությունը»:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/01/maralik/2806611]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
499 դիտում
20:45 18-10-2024
Մխիթար Հայրապետյանը հյուընկալվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում
928 դիտում
20:31 18-10-2024
Երևանին անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ և նոր քաղաքապետ. Գևորգ Ստեփանյան
718 դիտում
20:27 18-10-2024
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵՏՀ Խորհրդի նիստը