211652_close_icon
views-count30459 դիտում article-date 18:00 09-12-2020

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 59 –ամյա վարորդը Niva-ով 180 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է անդունդում. դին հայտնաբերելու համար ոստիկաններն ու փրկարարները մոտ 8 ժամ որոնողական աշխատանքներ են կատարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում Շինուհայր գյուղի բնակիչ, 59-ամյա Սեյրան Վ.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Շինուհայր գյուղի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 180 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է անդունդում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Փրկարարներն ու ոստիկանները մեծ դժվարությամբ են մոտեցել ավտոմեքենային և մոտ 8 ժամ կատարել են որոնողական աշխատանքներ, մինչև հայտնաբերել են վարորդի դին: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր