211652_close_icon
views-count5165 դիտում article-date 18:25 09-12-2020

Նիկոլ Փաշինյանը խուսափեց պատասխանել կապիտուլյացիայի փաստաթղթին վերաբերող հարցին

[url=https://slaq.am/arm/news/1409743/?fbclid=IwAR3JBn8tfeNskPZyBX9oQnoPWMOmkTn7UBoyAjoZTb9gKm-DYxcfbLMlVrw]Slaq.am[/url]-ը գրում է. Այսօր՝ դեկտեմբերի 09-ին, Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին այն մասին, որ վերջինս ստորագրել է մի փաստաթուղթ, որում մի քանի դրվագով խախտվել է միջազգային իրավունքը և ՀՀ Սահմանադրությունն․ «Այդ փաստաթուղթը մեր սահմանադրական կարգով ուժի մեջ չի մտել, քանի որ նման փաստաթղթերն անպայման վավերացման են ենթակա Ազգային ժողովում՝ ՍԴ դրական եզրակացության առկայության պարագայում, բայց դուք շարունակում եք գործադիր իշխանության միջոցով իրագործել այդ փաստաթուղթն, ի՞նչ հիմքով եք իրագործում այդ փաստաթուղթը»։ Սիմոնյանը նաև հարցրեց՝ արդյոք Փաշինյանն այդ փաստաթուղթը ստորագրել է սպառնալիքի տակ, քանի որ այլ տարբերակ չի ունեցել, թե սեփական կամքով է ստորագրել, քանի որ եթե սպառնալիքի տակ է կնքել, ապա հետագայում կարող է դրա տակից դուրս գալու հնարավորություն լինի։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փաստաթղթի ստորագրման հանգամանքի հետ կապված մանրամասն բացատրություններ տվել է․ «Ավելացնելու չունեմ տեղեկատվություն։ Ձեր խոսքում հակասություններ կան՝ մի կողմից ասում եք, որ իրավական փաստաթուղթ չէ, մյուս կողմից ասում եք, որ իրավական հետևանքներ կան։ Ոչ մի խոչընդոտ չկա, որ արվի իրավական վերլուծություններ։ Մեր մեծագույն խնդիրն այն է, որ ՀՀ ժողովուրդը որևէ կերպ և որևէ պատճառով չկորցնի ՀՀ-ում իշխանություն ձևավորելու, ազատ կամարտահայտման իր իրավունքը, ՀՀ-ում որևէ երկրի ԶԼՄ-ները չէ, որ որոշում են, թե ով է ՀՀ վարչապետը և չպիտի այդպես լինի։ ՀՀ-ում ժողովուրդն է որոշում, թե ով է ՀՀ վարչապետը և պիտի շարունակի այդպես լինել։ Դա հրադադարի և ռազմական գործողությունների մասին փաստաթուղթ է, որը ստորագրվել է՝ հաշվի առնելով տվյալ պահի ռազմական իրադրությունը և այն հանգամանքները, որոնց մասին ես ասել եմ։ Մնացած հարցերը կարող են ենթարկվել ամենատարբեր՝ այդ թվում իրավական վերլուծությունների»։ Տարոն Սիմոնյանն արձագանքեց, որ Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց իր հարցին՝ ընդգծելով, որ փաստացի Փաշինյանը կիրառում է մի փաստաթուղթ, որն ուժի մեջ չի մտել՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը։

Նմանատիպ նյութեր