1134 դիտում
13:45 16-11-2020
Միքայել Մինասյանը հրապարակել է կապիտուլյացիայի փաստաթղթին նախորդած փաստաթուղթ
Միքայել Մինասյանը հրապարակել է կապիտուլյացիայի փաստաթղթին նախորդած փաստաթուղթ։ Միքայել Մինասյանը նկատում է՝ մերժված փաստաթղթում ոչ մի բառ չկա Շուշիի, Մեղրին թշմանու դիմաց բացելու մասին, չկա ձևակերպում այն մասին ևս, որ երկուստեք զորքերը մնալու են այնտեղ, ուր հասել են։
Միքայել Մինասյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Ստախոս դավաճան, ամեն ասածիցդ հետո, դիմացդ դնելու եմ փաստաթուղթ՝ ապացուցելու, թե ինչ աստիճանի վիժվածք ես դու։ Սա քո ստորագրած փաստաթղթին նախորդող տարբերակներից է։ Սրանից հետո ստացել ես ևս մեկ առաջարկ, որից հետո ստեղծեցիր անելանելի վիճակ՝ ստորագրելով կապիտուլյացիայի փաստաթուղթը։
Այս տարբերակում.
-Ոչ մի բառ, ոչ մի կետ չկա Շուշիի մասին։
-Չկա Մեղրին թշնամու դիմաց բացելու, Ադրբեջանի համար նոր ճանապարհի կառուցման կետ։
-Լաչինի միջանցքի հայկական հատվածը ոչ թե 5 այլ, 10 կմ էր մնալու։ Սրա կարևորության մասին նույնիսկ ավելորդ է խոսել։
-Չկա ձևակերպում այն մասին, որ երկուստեք զորքերը մնալու են այնտեղ, ուր հասել են, ինչը դիվանագիտական լեզվով նշանակում է, որ հայկական տիրույթում մնալու էր ամբողջ նախկին ԼՂԻՄ տարածքը։ Խաղաղապահ զորքերը տեղակայլվելու էին նախկին ԼՂԻՄ սահմանին։
Հ.Գ. Պատերազմի մեկնարկից մինչև կապիտուլյացիա, բանակցային սեղանին դրվել են բազմաթիվ տարբերակներ, որոնք էականորեն շատ ավելի լավն էին, քան այն ինչ ստորագրեց։
Զրոյական կետը իր հրաժարականն էր՝ առանց պատերազմի վերադարձ բանակցությունների սեղան։ Հետո պատերազմի արագ ավարտն էր, աննշան զիջումներով և բանակցային սեղան վերադառնալու պայմանով, հաջորդը՝ մեկ շրջանի զիջումն ու բանակցային ճանապարհով հարցի կարգավորումն էր և այսպես շարունակ։
Բայց աթոռից կառչած այս խելագարը մերժել է ամեն ինչ, երկիրը հասցրել տոտալ պարտության ու կապիտուլյացիայի՝ թողնելով հազարավոր զոհեր, կորսված հայրենիք, ծնկի իջած ժողովուրդ»։
[img]https://st0.shamshyan.com/editor/0681974001605519860466779.png[/img]
[img]https://st0.shamshyan.com/editor/077667400160551987265552.png[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ստախոս դավաճան, ամեն ասածիցդ հետո, դիմացդ դնելու եմ փաստաթուղթ՝ ապացուցելու, թե ինչ աստիճանի վիժվածք ես դու։ Սա քո...
Posted by Mikayel Minasyan on 2020 թ. նոյեմբերի 16, երկուշաբթի
Նմանատիպ նյութեր
5159 դիտում
18:25 09-12-2020
Նիկոլ Փաշինյանը խուսափեց պատասխանել կապիտուլյացիայի փաստաթղթին վերաբերող հարցին
13232 դիտում
21:41 16-01-2021
Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել. Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
877 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
892 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»