211652_close_icon
views-count6098 դիտում article-date 11:42 10-12-2020

Անհետ կորածների և գերեվարվածների ընտանիքները վեց ամսվա ընթացքում ամսական կստանան 300 հազար դրամ՝ մինչ կարգավիճակի հստակեցումը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը չներկայացրեց, որ միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին։ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական օգնության ձևով՝ սույն միջոցառման 1–ին կետում նշված յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 300 000 դրամի չափով՝ 6 ամսվա համար: Ամենամսյա դրամական օգնության տրամադրումն իրականացվում է Հիմնադրամի միջոցով: Այսպիսով՝ հիմնադրամին կտրամադրվի այս միջոցառման համար 500 միլիոն դրամ: Փաշինյանը պարզաբանեց, որ օրենսդրության համաձայն՝ անհետ կորած զինծառայողները համարվում են հիմնադրամի շահառու, բայց երկար ընթացակարգեր են նախատեսված, որ այդ կարգավիճակը զինվորները ստանան: «Դրա համար օրենսդրության մեջ թեև փոփոխություն ենք մտցնում և կրճատում ժամանակը, բայց քանի որ անկախ ամեն ինչից, դա մի քանի ամիս տևելու է, մենք որոշում ենք կայացրել, որ բյուջեից հիմնադրամին գումար կփոխանցվի, որ հիմնադրամը նման կարգավիճակի հավանականություն ունեցող անձանց ընտանիքներին ամսական 300 հազար դրամ աջակցություն տա, մինչև հիմնադրամի հետ իրենց կարգավիճակը կհստակեցվի»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս համատեքստում ներառվում են գերեվարված անձանց ընտանիքիները, որ նրանք նույնպես հնարավորություն ունենան օգտվել նույն սկզբունքներից:

Նմանատիպ նյութեր