952 դիտում
16:12 25-05-2023
Արցախում զոհված, հաշմանդամ դարձած կամ անհետ կորածների ընտանիքները կստանան ամենամսյա դրամական օգնություն. պետնախարար
2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով Արցախում ունեցել ենք քաղաքացիական զոհեր, հաշմանդամության հանգեցրած վիրավորումների, քաղաքացիական անձանց անհետ կորելու դեպքեր, որոնց հետևանքով այդ անձանց ընտանիքները՝ կանայք, անչափահաս երեխաները, ծնողները հայտնվել են ծանր կացության մեջ, կորցրել են իրենց կերակրողներին, նվազել է վիրավորում ստացած անձանց աշխատունակության մակարդակը, մինչդեռ նրանք որևէ աջակցություն չեն ստանում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:
Նա նաեւ նշել է. «Երեկ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի, ֆինանսների և էկոնոմիկայի ու արդարադատության նախարարների մասնակցությամբ քննարկվել ու ավարտին է հասցվել քաղաքացիական զոհերի, հաշմանդամների ու անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին դրամական օգնություն ցուցաբերելու մասին կառավարության որոշման նախագիծը: Առաջիկա օրերին այն կընդունվի և գործողության մեջ կդրվի:
Խնդիրը, որը փորձ է արվում կարգավորել կառավարության վերոհիշյալ ծրագրով, օրակարգային էր տևական ժամանակ, ուստի կարևոր է, որ կառավարությունը ի վերջո այս քայլով կկարողանա մեղմել վերը նշված սոցիալական խմբի հոգսերը և սոցիալական այն խնդիրները, որոնք առավել սուր տեսք են ստացել հատկապես Արցախի շրջափակման պայմաններում»:

Նմանատիպ նյութեր
25164 դիտում
13:47 08-10-2020
Որքան հատուցում կստանան զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
766 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
610 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
718 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված