64881 դիտում
13:08 10-12-2020
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ Honda Fit-ը «Բոչկայի ձոր» հատվածում մոտ 80 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում․ կան զոհեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ, դեկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Համլետ Մարտիրոսյանը իր վարած Honda Fit մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 202 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մի քանի պտույտ գլորվերով, հյատնվել աջակողմյան ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 19-ամյա Վրեժ Մարտիրոսյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևոր՝ Երևանի բնակիչ 48-ամյա Արամ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, վիրավորին և մահացածին, ում պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Այնուհետև Տ․ Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սրապիոնյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննչական խումբը, ժամը 23։50-ի սահմաններում «Սիսիան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում Ոստիկանության Սիսիանի բաժին, որ Ա․ Հովհաննիսյանը մահացել է։
Փաստի առթիվ ավագ քննիչ Սրապիոնյանի որոշմամբ՝ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ մահացաներից Վ․ Մարտիրոսյանը վարորդի տղան էր։
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+